Ինչու եմ դիմել ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր

kayq
Ես դիմել եմ  ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր աշխատանքի ընդունվելու նպատակով: Մասնագիտությամբ հատուկ մանկավարժ,հոգեբան եմ :

Ուսումնասիրելով  ՀՀ-ի ուսումնական հաստատությունները համացանցում  տեսել եմ mskh.am կայքը: Կայքը լայն հնարավորություններ է տալիս դպրոցը՝որպես ուսումնական հաստատություն բացահայտելու և գործունեությանը ծանոթանալու նպտականերով: Այսպիսով, ենթաբաժիններից գործատու բաժնում՝ համապատսխան դաշտում լրացրել եմ իմ հայտը, որից հետո էլ.հասցեիս նամակ եմ ստացել վերապատրաստումներին մասնակցելու համար : Հրավերն ընդունելով մասնակցում եմ քառօրյա վերապատրաստումներին : Նշեմ որ, վերապատրաստումները շատ հետաքրքրի և ՏՏ ոլորտով գործնական , կիրառելի  , ուսուցողական բնույթ ունեն: Վերապատրաստման դասերին մենք սովորում  ենք գրագետ բլոգավարության հմտությունները, հենց վերապատրաստման դասերին  բացում ենք մեր անձնական բլոգները և տեղադրում ենք մասնագիտական նյութեր:
Դպրոցում բոլորը ունեն իրենց բլոգները և հենց բլոգային ձևով է ընթանում սովորողների և ուսուցիչների ուսումնական և աշխատանքային ամբողջ գործընթացը: Այստեղ սովորողը գտնվում է իրական և նպատակային ազատության մեջ, որը շատ կարևոր է անհատի ձևավորման և կերտման հարցում : Այս ձևով նոր զարգացող անհատը ձեռք է բերում ոչ միայն առարկայական այլ նաև մասնագիտական հմտություններ , այս ամենը կարևոր է ինչպես  բնականոն զարգացում ունեցող երեխաների ,այդ թվում նաև զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար: Ամփոփելով պետք է ,նշեմ որ ստեղծագործ աշխատանքներ իրականացնելու  և ինքնակրթվելու լավագույն հնարավորությունները տալիս է հենց ՙՄխիթար Սեբաստացի կրթահամալիրը՚՚:
Տվյալ հաստատությունում աշխատանքի չանցնելու դեպքում  բոլոր հմտությունները կկիրառեմ այլ վայրում :Նորարարական մանկավարժական մեթոդներ  կիրառելը կարևոր է լավ ուսուցչի համար:

 

Оставьте комментарий